Ջեկի Չանը 1միլիոն յուան է խոսք տվել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց ստեղծողի համար
February 10, 2020
Աշխարհի տարբեր անկյուններից հումանիտար օգնությունը շարունակվում է
February 12, 2020

Գյումրիից չինական Սիան քաղաք կուղարկվեն բժշկական պարագաներ

ԵՐԵՎԱՆ,ՓԵՏԵՐՎԱՐ 12,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:    Գյումրու ավագանին որոշել է մարդասիրական օգնություն ուղարկել Չինաստանի Սիան քաղաք: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:

«Գյումրու քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցն այսօր քննարկվել է ավագանու նիստին և արժանացել ավագանու անդամների հավանությանը»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Նախատեսվում է Գյումրիից Սիան ուղարկել բժշկական դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ և այլ պարագաներ:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում կորոնավիրուսի տարածումն արտակարգ իրավիճակ է ճանաչել: Հայաստանը 2 ամսով կասեցրել է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: ԱՀԿ-ն հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղ դեռևս գոյություն չունի: Հիվանդության դեպքեր գրանցվել են երկու տասնյակից ավելի երկրում:

Փետրվարի 8-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել ռացիոնալ օգտագործել բժշկական դիմակները և պաշտպանիչ այլ միջոցները:

Նշենք, որ հունվարի 11-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1016-ի մարդ, երկրում այս պահին 42,638 մարդու մոտ հաստատվել է վարակը, 37,726 մարդ բուժման փուլում է, նրանցից 7333-ի վիճակը ծանր է, իսկ 3996-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: