『FASHION』| Չինական ավանդական ոճը վերադառնում է
May 16, 2018
The Mystic Nine_Մաս 1
May 17, 2018

Չինաստանի 26 քաղաքներ` ըստ բիզնեսի հարմարավետության

Սիան

Վերջին տասնամյակների ընթացքում, Չինաստանը սրընթաց կատարելագործում է պետության գործարար միջավայրը՝ դարձնելով այն առավել հասանելի ու հարմարավետ: Այդ նպատակին հասնելու համար, իշխանությունները ջանք չեն խնայում, որպեսզի բիզնես գրավչությունը տարածվի գրեթե բոլոր քաղաքների վրա, այլ ոչ թե կենտրոնացվի սոսկ Շանհայ-Գուանչժոու- Դոնգուան-Պեկին-Շենժեն արդեն իսկ հայտնի աշխարհագրության շուրջ:

Հայտնի ֆինանսական հետազոտական կենտրոններից մեկի`  բոլորովին վերջերս անցկացրած հետազոթության արդյունքում, ձևավորվել է «2018 թվականի հնարավորությունների չինական քաղաքներ» ցանկը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, առանց մեկնաբանության:

Հարբին, Շենյան, Տալիան, Ուրումչի, Լանճոու, Սիան, Թայուան, Թիանծին, Շիծիաչուան, Ծինան, Ցինդաո, Ճենճոու, Նանծին, Վուհան, Վուսի, Սուճոու, Հանգճոու, Նինբո, Ֆուճոու, Սիամեն, Չանշա, Ճուհայ, Չընդու, Չոնցին, Կունմին և Գուիյան:



Հատկանշական է, որ հնորավորությունների քաղաքների ցուցակը կազմվել է բացառապես հաշվի առնելով քաղաքի փափուկ ուժի միջոցով, տեղացի և օտարկերացի ներդրողներին արդյունավետ գրավելու կարողություններն ու ունակությունները:

Գոռ Սարգսյան / Միքայել Մարգարյան