Հոնկոնգի Bonhams աճուրդում` 60-ամյա հնության շոտլանդական Macallan վիսկիի ռեկորդային վաճառք է գրանցվել: Երջանիկ անանուն գնորդը 1,1 մլն դոլար է վճարել ալկոհոլային այդ հրաշքը ձեռք բերելու համար: Ի դեպ, խոսքը «Մաքալանի սուրբ գրաալ» հավաքածուի մասին է: Նույն շշից` 1,01 մլն դոլարով, րոպեներ առաջ գնել էր մեկ այլ աճուրդի մասնակից :
Նշվում է, որ հավաքածուն բաղկացած է եղել ընդամենը 24 շշից, որոնք մշտապես հեռու են պահվել հանրության աչքերից ու երբեք վաճառքի չեն հանվել, մինչ 30-տարվա վաղեմության առաջին աճուրդային գործարքը: Հույս ունենանք, որ երջանիկ գնորդները կխմեն թանկարժեք վիսկիները, բարձրացնելով միայն հուսադրող բաժակաճառեր: