ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 21, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինը մայիսի 25-26-ը կայցելի Հայաստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մայիսի 25-26-ին տեղի է ունենալու Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինի այցը Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված է երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող պայմանագրի ստորագրություն»,- ասաց Նաղդալյանը: