ՀՈՆԳԿՈՆԳԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
August 15, 2018
Չինաստանում զարկ են տալիս ֆուտբոլի զարգացմանը
August 17, 2018

Չինացի լուսանկարիչը 19-րդ դարի երկաթգծի հետքերով

Պեկինից լուսանկարիչ Լի Ծուն սկսել է իր ճամփորդությունը դեպի ԱՄՆ` հազարավոր չինացի բանվորների հետքերով, ովքեր կառուցել են առաջին միջցամաքային երկաթուղին:

Նա նշում է, որ 1869 թվականին սկսվեց ոսկու տենդը ԱՄՆ-ում և զուգահեռաբար աշխարհի առաջին միջմարցամաքային երկաթգծի կառուցումը, սակայն չինացի բանվորների անունները, ովքեր կատարել են ամենածանր և վտանգավոր աշխատանքը մինչ այսօր պահվել են գաղտնի:

150 տարի անց, Լին փորձում է ճանաչելի դարձնել բոլոր չինացի աշխատավորներին, ում շնորհիվ կառուցվել է երկաթգիծը:

2012 թվականից սկսած, Լին ամենտարի այցելում է ԱՄՆ և նկարահանում երկաթգծի ուղին՝ առաջնորդվելով 150 տարի առաջ ամերիկացի Ալֆրեդ Հարթի կողմից արված լուսանկարներով և արդեն ունի 360 լուսանկարչական համապատասխանություն:

Շուտով ԱՄՆ տարբեր նահանգներում կմեկնարկի  նրա ցուցահանդեսը: