Անտիկ ժամանակներում գոյություն չունեին հեռախոսներ, համակարգիչներ երեխաներին զբաղեցնելու համար: Փոխարենը երեխաները ունեին ավելի հետաքրքիր խաղեր:Հին Չինաստանում երեխաները ևս ունեին մի շարք հետաքրքիր խաղեր, որոնք խաղում էին ընկերների հետ:
«Քարի գնդակ»
Ցին դինաստիայի օրոք /1644-1911/ քարի գնդակով խաղերը տարածված էին Չինաստանի հյուսիսում:Այն հիմնականում խաղում էին ձմռանը տաքանալու համար: 1999 թվականին մարձազևը ընդգրկվեց Պեկինի Էթնիկ խմբերի ավանդական մարզաձևերի 6-րդ առաջնությունում:
«Թռչող օձ»
Թռչող օձերը ունեն շատ հին պատմություն: Առաջին օձերը պատրաստվել են փայտից:Այսօր չինացիների շրջանում տարածված են «Պեկինի թռչող օձ», «Թիանծինի թռչող օձ», «Վեիֆան թռչող օձ» խաղի ոճերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նկարագիրը: Այսօր Չինաստանում ամենատարածված ոճը պեկինյան թռչող օձն է:
«Պահմտոցի»
Պահմտոցին չինացի երեխաների համար համարվում է ավանդական խաղ, որը մինչ օրս տարածված է Չինաստանում և հարակից տարածաշրջաններում: Պահմտոցին Չինաստանում ունի խաղի 2 տարբերակ:
«Շողքերի խաղ»
Հին Չինաստանում երեխաներին հեռուստացույցը փոխարինել է «Շողքերի խաղ» անվամբ ժամանցային խաղը: Ցին դինաստիայի օրոք այս խաղը տարածվեց ամբողջ Չինաստանում:
«Շողքերի խաղ» ժամանցային խաղը 2006 թվականին ճանաչվեց որպես ավանդական մշակութային ժառանգույթուն, իսկ արդեն 2011 թվականին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ համաշխարհային ժառանգության ցուցակում:
«Դիաբոլո»
Դիաբոլոն, այսօր ավելի հայտնի «ՅՈՅՈ» անվամբ, հին Չինաստանում պատրաստվել է բամբուկից կամ փայտից: Դիաբոլոն հետաքրքիր ժողովրդական խաղ է, որը տարածված է Չինաստանի հյուսիսում:
«Հրավառություն»
Հրավառությունները ունեն 2000 տարվա պատմություն և նույնպես համարվել են ժամանցի տեսակ երեխաների համար: Ըստ ավանդույթի, Չինաստանում շրջել է Նիան անվամբ հրեշը, որին վախեցնելու համար երեխաները վառել են բամբուկը, իսկ վառոդի հայտնագործությունից հետո հռավառությունները փոխարինեցին բամբուկին: