Վերջերս Պեկինի 8-րդ Միջազգային Կինոփառատոնի շրջանակներում, ստորագրվեց հույժ կարևոր գործնական պայմանագիր` աշխարհահռչակ ամերիկյան «Սինեդիգմ» անկախ կինոստուդիայի և վեց չինական ֆիլմարտադրող ընկերությունների միջև:
Պաշտոնական արարարողությունից անմիջապես հետո (խմբ. ապրիլի 19-ին), ՉԺՀ մայրաքաղաք Պեկինի «Ինթեռնացիոնալ» հյուրանոցում կազմակերպվեց մեծ քննարկում, որին մասնակցեցին ամերիկացի ու չինացի կինոգործիչներ: Շահագրգիռ կողմերը կարևորեցին համատեղ ջանքերի ներդրումը միջմշակութային համագործացկության ընդլայնման, կինոյի տնտեսական մոդելի կիրառման շուրջ:
Իր խոսքում «Սինեդիգմ» ընկերության կառավարիչ Քրիս Մըքգարկն ընդգծեց, որ համապարփակ և խորը համագործակցությունը չինական ժամանացային սեկտորի հետ խթանելու է ոչ միան սոսկ ընկերության ներկայությանը Չինաստանում, այլև խորացնելու է միջմշակութային փոխըմբռնումը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև:
Variety հանդեսի փոխանցմամբ, պայմանագիրը պտտվում է ոչ միայն վերջին տարիներին էկրան բարձրացած կամ սպասվելիք չինական ֆիլմերի վարձույթային հմայքը Արևմուտքում մեծացնելու, այլև համատեղ կինոնախագծերի ու հեռուստասերիալների արտադրության շուրջ: Ամերիկյան գործընկերների կողմից հատուկ շեշտվել է նաև չինական կինոարտադրության բարձր որակը:
Հ.Գ. Հայաստանում, նոր իրողությունների պայմաններում, երբ լայնորեն քննարկվում է կինոյի մասին թերի օրինագիծը, ինչպես նաև ընդգծվում է հայ կինոգործիչների ու արտասահմանյան գործընկերների միջև համատեղ արտադրանքի ստեղծման կարևորությունը, մինչ օրս հստակ քայլեր չեն ձեռնարկվել, որպեսզի իրական մտահոգությունները և սպասելիքները ի կատար ածվեն, թեպետ Երևանյան փառատոնների, մատնաչափական համատեղ կինոնախագծերի, եվրիմաժների ներկայությունը պետք է, որ իրավիճակ փոխեր: Սակայն մինչ Արևմուտքում հայկական կինոն հանրայնացնելը, մենք պետք է օգտվենք Եվրասիական տարածաշրջանի ընձեռած հնարավորություններից, և ամենակարևորն է մտածենք Չինական մեծ կինոշուկայի ուղղությամբ: Ըստ մեզ, չինական փորձի ուսումնասիրությունը կնպաստի Հայաստանում կինոլորտի խնդիրների լուծմանը: