«Պանդա Թրիպ». այսպես է կոչվում ԵՊԼՀ-ին կից գործող «Կոնֆուցիուսի ինստիտուտի» հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանի նախաձեռնած բացառիկ զբոսաշրջային ծրագիրը, որը կոչված է խթանել ՉԺՀ-ՀՀ հանրային դիվանագիտական կապերի ամրապնդմանը, չինացի տուրիստների, ինչպես նաև Հայաստանի սպասարկման ոլորտի հանրահայնացմանը Չինաստանում: Այս պահի դրությամբ, ծրագրին են միացել մի շարք կազմակերպություններ, շուտով լույս կտեսնի ծրագրի` չինարեն լեզվով տուրիստական ուղեցույցի առաջին համարը, որը կօգնի պոտենցիալ չինացի զբոսաշրջիկին արագ կողմնորոշվել Հայաստան այցելության ողջ ընթացքում:
Չինաստանից այցելող զբոսաշրջիկները կապված մշակութային տարբերությունների և լեզվի հաղթահարման խնդիրների հետ, զբոսաշրջային ոլորտը սպասարկող ձեռնարկությունների նախընտրություններ ունեն: Միաժամանակ այն ձեռնարկությունները, որոնք համապատասխանում են չինացի զբոսաշրջիկների նախընտրություններին, չունեն ճանապարհներ չինացի զբոսաշրջիկներին ներկայանալու համար:
Ստորև ներկայացնում ենք վերջին տարիների ընթացքում Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների վիճակագրական թվերը.
Ստատիստիկ տվյալների ներկայիս պատկերը բարելավվելու առավել արդյունավետ ճանապարհը սույն նախագծի և ուղեցույցի կյանքի կոչումն է: