Մշակութային նախասիրությունները կարող են վերածվել հաջողված բիզնես նախագծի ու բերել աստղաբաշխական եկամուտներ, China Daily տեղեկատվական կայքի փոխանցմամբ, 25-ամյա չինացի Լին Սենի սերը մուլտհերոսների նկատմամբ վերածվեց կարիերայի, վերջին վեց տարվա ընթացքում բերելով նրան առնվազն 3 միլիոն յուան ($473,373.52) մաքուր եկամուտ:
Այսպես, երբեմնի քոլեջի ուսանողն այսօր ունի 20 աշխատակից, արվեստանոցը կենտրոնացած է Լիանինգ նահանգի Շենյան քաղաքում, զբաղվում է մուլտհերոսների ռեալիստիկ կոստյումների ստեղծմամբ ու արտադրությամբ: Խոստովանում է, իր հաջողության գրավականներից մեկն էլ` չինացիների մոլի սերն է կոստյումների նկատմամբ, թեև իր առավելությունը այն է, որ նրա աշխատանքները ձեռագործ են, հարմար ու ճկուն: Մեկ կոստյումի արժեքը 10, 000 յուան է: