Պեկին քաղաքի մասին
November 28, 2018
Միջոցառում-վարպետության դաս. «Չինական խոհանոցի փիլիսոփայությունը»
December 10, 2018

Ճամփորդություն ֆանտաստիկ Շանհայ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Աշխույժ ու միշտ «արթուն» առևտրային փողոցներ, չքնաղ Շիկումեն, գայթակղիչ գիշերային պանորամա, շքեղ, նորաոճ ու հմայիչ մարդիկ…

Սա Շանհայն է և վերջ:

Մուտք գործելով քաղաք, միանգամից կզգաք այս ֆանտաստիկ քաղաքի տեմպոռիթմը, հատվող մշակույթների, խոհանոցների, նորաձևության, ժամանցի յուրատիպ միասնությունը:

Սա յուրահատուկ երկիր է պետության մեջ, որտեղ հավասար են բոլորը: Այստեղ հայտնվելիս ասես քանդվում է առօրյա հոգսերի ու գործերի անվերջանալի թվացող կծիկը, համոզվում ես նորից` մեկ անգամ ես ապրում, ուղղակի բռնիր ակնթարթը…


Ճին Մաո աշտարակն է: Այստեղ դուք կարող եք անցկացնել արկածներով հարուստ ժամանակ


Ստորև ներկայացնում ենք կինոստեղծարար և ճանապարհորդ Բրայան Հոքինսի Շանհայան թայմլապսը: Նկարահանումները կատարվել են Հուանպու և Պուդոն մասերում, 2015 թ. մայիսին, հաջակցությամբ Հոքինսի ընկեր` Մայքլ Շայնբլումը:
Տեսանյութը հասանելի է գերբարձր որակներով:
Մաղթում ենք Ձեզ բարի դիտում:

brianhawkins.com