Տա Յուն պայքարում է ջրհեղեղների դեմ/大禹治水
April 14, 2021
“Չինարենի կամուրջ” չինարեն լեզվի մրցույթը ընթանում է Հայաստանում
June 9, 2021

Յուեի մոր դաջվածքը/岳母刺字

策 划:王婵娟(Wang Chanjuan)
选 编:郑晓羽(Zheng Xiaoyu)
翻 译:阿丽米奈(Armine)
审 校:宿桂兰(Su Guilan)
朗 读、制 作:戈尔•萨尔格相(Gor Sargsyan)

Յուե Ֆեյը (1103 – 1142թթ․) Հարավային Սոն դինաստիայի օրոք Ծիների դեմ պայքարող հայտնի ռազմական գործիչ էր, գեներալ, ինչպես նաև վայելչագրության վարպետ և բանաստեղծ։

Երբ նա տասնհինգ-տասնվեց տարեկան մի պատանի էր, հյուսիսից Ծիները հարձակվեցին Հարավային Սոնգի վրա։ Յուե Ֆեյը զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Շատ չանցած՝ նրա հայրը մահացավ, և նա բանակից վերադարձավ տուն՝ մասնակցելու հոր թաղման արարողությանը։

Որոշ ժամանակ անց՝ Ծիների բանակը կրկին ներխուժեց Հարավային Սոների երկիր (1126թ․): Յուե Ֆեյի մայրը կանչեց նրան իր մոտ և ասաց․

– Մեր երկիրը դժվարության մեջ է։ Դու ի՞նչ ես պատրաստվում անել։

Յուե Ֆեյը պատասխանեց․

– Գնալ առաջնագիծ, ոչնչացնել թշնամիներին և հավատարմորեն ծառայել հայրենիքիս։

Այս պատասխանից մայրը շատ գոհ մնաց։ «Հավատարմորեն ծառայել հայրենիքին» այն խոսքերն էին, որ մայրը հույս ուներ լսել որդուց։ Նա որոշեց այս բառերը դաջել Յուե Ֆեյի մեջքին, որպեսզի դրանք ընդմիշտ մնային որդու հիշողության մեջ։

Յուե Ֆեյը արձակեց շապիկը՝ թույլ տալով մորը այդ դաջվածքն անել։ Մինչև սկսելը մայրը հարցրեց․

-Որդի’ս, դաջվածք անելը շատ ցավոտ է։ Դու չե՞ս վախենում։

Յուե Ֆեյը պատասխանեց․

– Մայրի’կ, փոքրիկ ասեղները ոչինչ են։ Եթե վախենամ ասեղներից, ապա ինչպե՞ս կգնամ ռազմաճակատ` պատերազմելու։

Մայրը Յուե Ֆեյի մեջքին դաջում է հետևյալ չորս հիերոգլիֆները՝ «Ծառայի՛ր հայրենիքիդ անսահման հավատարմությամբ»։

Մոր պատգամները մեջքին կրելով՝ Յուե Ֆեյը միացավ բանակին։ Նա փառքով մասնակցեց հայրենիքի պաշտպանության պատերազմին և դարձավ Ծիների դեմ պայքարող հայտնի ազգային հերոս՝ հավերժ մնալով յուրաքանչյուր չինացու սրտում։

Այժմ Չինաստանի Հանճոու քաղաքի Սիհու լճի մոտ կա Յուե Ֆեյին նվիրված մի տաճար։ Այնտեղ կարող եք տեսնել նրա արձանը։ Հանճոու այցելող յուրաքանչյուր չինացի գնում է այնտեղ՝ հարգանքի տուրք մատուցելու Յուե Ֆեյին։

岳飞(1103年—1142年),是南宋时期抵抗金人的著名将领、军事家、书法家、诗人。在他十五、六岁时,北方的金人南下侵略北宋,岳飞参军抵抗金人,不久他的父亲去世了,他就从军队回家为父亲守孝。

1126年,金兵又一次侵略中原。岳飞的母亲把他叫到面前,说:“现在国家有难,你有什么打算?”岳飞回答说:“到前线杀敌,精忠报国!”他的妈妈听了儿子的话,十分满意,“精忠报国”正是母亲对儿子的希望。她决定把这四个字刺在儿子的背上,让他永远记在心里。岳飞解开上衣,请母亲刺字。母亲问:“孩子,针刺是很痛的,你怕吗?”岳飞说:“母亲,小小针算不了什么,如果连针都怕,怎么去前线打仗!”

母亲在岳飞的背上刺了“精忠报国”四个字。岳飞带着母亲的期望,参军报国,抵抗金兵,成为中国人人都知道的著名抗金民族英雄。

现在中国杭州市的西湖边,有一座纪念岳飞的庙,在那里,可以看到岳飞的

塑像。到杭州旅游的中国人,会到那里去参拜岳飞。

附原文出处: 元朝·脱脱著《宋史·岳飞传》、清朝·钱彩《说岳全传》。