Ամռանը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքը կհյուրընկալի չին-ռուսական հինգերորդ խոշորագույն տնտեսական ցուցահանդեսը: Հուլիսի 9-ից 12-ը անցկացվող ֆորումի թիրախում` տնտեսական, բեռնափոխադրման, ֆինանսական սպասարկման, ագրարային ռեֆորմներներն են:
Միջոցառման կազմակերպիչները ակնկալում են ընդունել շուրջ 150 չինական և ռուսական խոշոր ընկերությունների: Չին-ռուսական տնտեսական ցուցահանդեսի 2018 թ. կարգախոսն է «Նոր մեկնարկ , նոր հնարավորություններ, նոր ապագա»:
«Մենք` հայերս, պետական մակարդակով պետք է բարի նախանձով լցվենք ռուս-չինական հարաբերությունների թռիչքաձև զարգացման նկատմամբ: Մենք ուղղակի պարտավոր են վերցնել այս բարի նախադեպը` հայ-չինական երկուստեք շահերը կապիտալացնելու ուղղությամբ»:
Միքայել Մարգարյան