Մշակութային ժառանգության պահպանման չինական հիմնադրամը անօդաչու թռչող սարքեր կօգտագործի Չինական մեծ պատի վերականգնման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Travel and Leisure-ին:
Չինական Մեծ Պատը որոշ վայրերում անցնում է վտանգավոր ժայռային հատվածներով, որոնք մատչելի չեն մարդկանց համար, ինչը բարդացնում է վերանորոգման աշխատանքները:
Այս կապակցությամբ Մշակութային ժառանգության պահպանման չինական հիմնադրամը վթարային հատվածների վիճակի եռաչափ վերլուծության համար որոշել է անօդաչու սարքերի օգնությանը դիմել: