ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 1, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի Համացանցային տեղեկատվության կենտրոնը ներկայացրել է 2018 թվականի համցաննցի օգտտատերերի թիվը:
Համաձայն զեկույցի 2018 թվականի վերջում Չինաստանում համացանցից օգտվող քաղաքացիների թիվը կազմել է 829 միլիոն մարդ,ինչը 56 միլիոնով ավելին է 2017 թվականի համեմատ: 829 միլիոն քաղաքացիներից 38,4% գյուղական համայնքների բնակիչներն են:
Առցանց գնումների հարթակներից օգտվողների թիվը անցնում է 610 միլիոնի շեմը՝ աճելով 14%-ով:
Զեկույցում նշվում է ,որ Չինաստանի Համացանցային տեղեկատվության կենտրոնը կշարունակի ուսումնասիրությունները չինական համացանցային սեգմենտում: