Բլոգեր, դերասան, Հարվարդի համալսարանի չինացի ուսանող, Հայաստանի երկրպագու Մայքլ Խըն Instagram-ի հետևորդների հետ մի լուսանկարով է կիսվել, որում անմահացրել է կրթական համալիրի ճաշացանկում առկա մեր ՏՈԼՄԱՆ, դուք ճիշտ լսեցիք… մեր ավանդական խոհանոցը` Հարվարդի համալսարանում:
«Տոլմա Հարվարդում: Իսկ դո՞ւք որքան եք սիրում տոլմա»
Այդպես է մակագրել իր գտածոն Մայքլը՝ գրելով «տոլմա» բառը լատինատառ ու հայատառ:
Հիշեցնենք, որ չինացի երիտասարդ Մայքլ Խըն երկամսյա պրակտիկա է անցել Հայաստանի ԿԲ-ի Դիլիջանի մասնաճյուղում, բազմիցս անգամներ խոստովանել, որ սիրահարվել է Հայաստանին, լեզվին, մշակույթին առաջին այցելությունից ի վեր: