Թերրի Կրոսման. «Չինաստանն իմ տունն է»
May 21, 2018
Հայաստանի երկրպագու չինացի ուսանողը` Հարվարդում տոլմայի հետքերով
May 23, 2018

Իդեալական առաջին տիկնոջ սիրո պատմությունը

Չինաստանի տնտեսության թռիչքաձև վերելքի շարժիչ ուժ, հաջողակ ռեֆորմատոր, նախագահ Սի Ծինփինը դեռևս ծովափնյա քաղաքներից մեկի փոխքաղաքապետն էր, երբ 1987 թ. սեպտեմբերի 1-ին իր կյանքը կապեց կանացիության էտալոն, զգացմունքային ռազմահայրենասիրական երգերով հայտնի երգչուհի Փըն Լիյուանի հետ: Աս տարի պետության ամենահայտնի զույգը կնշի համատեղ կյանքի 31-ամյակը:


1987 թ.


Նրանց հարսանիքը տեղի ունեցավ Սիամեն քաղաքի հյուրանոցներից մեկում, որին ներկա էին պաշտոնատար անձիք և աստղեր, սակայն նրանցից քչերը գիտեին, որ ապագա նախագահի ու տիկնոջ միջև  10 տարվա տարիքային տարբերություն կա: Չինական մեդիան նշում է, որ տիկին Փընը երկրորդ ամեանճանաչված «առաջին տիկինն է առաջնորդ Մաոյի կնոջից՝ Ծիան Ցինից հետո: