ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 27, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:Միջազգային հանրությունը դեռևս մտածում է,որ Չինաստանում աշխատույժը էժան է և աշխատանքի համար ընտրվում են ոչ պռոֆեսիոնալները:
Քչերին է հայտնի Չինաստանի մեծ կազմակերպությունների տաղանդների կառավարման մեթոդները:Օրինակ կարելի է վերցնել Alibaba Group-ի տաղանդների կառավարման ակադեմիան,որտեղ հմտանում և աշխատանքային փորձ են ձեռք բերում Չինաստանի լավագույն բուհերը ավարտած ամենակատիվ և նախաձեռնող շրջանավարտները:
Ակադեմիա ընդունված և այն ավարտած տաղանդները աշխատանքի են անցնում բացառապես Alibaba Group-ում և պետական համակարգում:
Տաղանդների կառավարման այս փուլը կազմեկրպությանը արժենում է տարին շուրջ 100 միլիոն դոլար: