Qatar Airways-ը թռիչքներ կիրականցնի Պեկինի նորաբաց օդանավակայանից
January 15, 2020
Չինական քաղաքացիական ավիացիան հավակնում է դառնալ խոշորագունը աշխարհում
January 16, 2020

Տեղեկատվություն ՀՀ եւ ՉԺՀ քաղաքացիները փոխադարձ այցերի

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 16,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  2020թ. հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից սովորական վավեր անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի սովորական վավեր անձնագիր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից (անձնագիրը պետք է ունենա առնվազն 6 ամսվա վավերականություն) մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում: