Սույն թվականի մայիսի 21-ին, Շանհայում մեկնարկել է «Համաշխարհային Զբոսաշրջություն» ցուցահանդեսը: 4-օրյա միջոցառման կազմակերպիչները ակնկալում են 65000 այցելու: Ցուցահանդեսին մասնակցում են 50 երկրներից ժամանած ավելի քան 750 մասնակիցներ, այդ թվում Հայաստանի զբոսաշրջության մասնավոր հատվածից:
Համաձայն Չինաստանի Զբոսաշրջության Ակադեմիայի և «C trip» տուր օպերատորի տվյալների, 2017 թվականին, չինացի 130 միլիոն զբոսաշրջիկներ այցելել են աշխարհի տարբեր անկյունները և ծախսել են շուրջ 115 միլիարդ ԱՄՆ դոլար: