Չինաստանում հինավուրց մարդու մասունքներ են պեղել
May 10, 2018

「Հայաստանը` չինացու աչքերով. Ցայտաղբյուրի ֆենոմենը」

«Հայաստանը` չինացու աչքերով» խորագրի անդրանիկ թողարկման հերոսուհին` երիտասարդ, շնորհալի չինուհի է, որը Հայաստան է ժամանել չափազանց կարևոր առաքելությամբ` հայ ուսանողներին հաղորդակից դարձնել չնաշխարհիկ չինարեն լեզվի, մշակույթի ու բազմադարյա ավանդույթներին: Խոստովանում է` բարեկամական, հինավուրց ազգերը` չինացիներն ու հայերը շատ նմանություններ ունեն` պատմական ուղի, ավանդական նիստ ու կաց, արվեստ: Հետաքրքիր էր զրուցել նրա հետ, բացահայտել վերջինիս անսահման սերը հայ ժողովրդի, ավանդական պարի ու Հայաստանի մասին նրա տպավորությունները: Դե, ինչ, մեր առաջին հյուրն է Երևանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի չինարեն լեզվի ուսուցիչ Լյու Լուն:

Մ.Մ. Ասացեք, խնդրեմ, ի՞նչպես տեղի ունեցավ ձեր առաջին ծանոթությունը Հայաստանի հետ:

Լ.Լ. «Հայաստանի մասին տեղեկացա անցյալ տարի: Արդեն հասցրել էի տեսնել կապուտակ Սևանա լճի ու հրաշագեղ հայկական եկեղեցիների լուսանկարները համացանցում: Մեծ ցանկություն առաջացավ ավելի մոտիկից ծանոթանալու ձեր երկրի ավանդույթներին և մշակույթին: Գործի բերումով, երբ Հանբանում առաջարկեցին ընտրել այն երկիրը, որտեղ կցանկանայի մեկնել, առանց երկարբարակ մտածելու, ես ու կոլեգաներս ընտրեցինք Հայաստանը

Մ.Մ. Համացանցում մեծ դիտողականություն է գրանցել մի հոլովակ, որում դուք կատարում եք ավանդական հայկական պար: Ինչպե՞ս կարողացաք այդ աստիճան հոգեցունց փոխանցել մեր ազգային ավանդույթների ոգին:

Լ.Լ. «Պարը` համամարդկային արվեստ է, որով զբաղվում եմ մանկուց: Պատճառը, որը դրդեց ինձ մեկնել արտասահման` դասավանդելու, չինական պարային արվեստի պրոպագանդան էր դրսում, և իհարկե տեղական մշակույթի ու արվեստի հետ կապը ամրապնդելը: Գործին նվիրվող ամեն ոք, հոգին ու սիրտն է ներդնում, ստեղծելու համար իր սեփական, օրիգնալ պարը, որը ի զորու է հուզել իր բացառիկությամբ»:

Մ.Մ. Ի՞նչն է, ըստ ձեզ, հայ և չին ժողովուրդների ոգիների նմանության գաղտնիքը:

Լ.Լ. «Գաղտնիք որպես այդպիսին չկա, պարզապես բարի, կամեցող, կրքոտ ազգեր ենք»:

Մ.Մ. Որպես չինարեն լեզվի մասնագետ, ի՞նչպես եք գնահատում հայ ուսանողների ու աշակերտների լինգվիստիկ պոտենցիալը:

Լ.Լ. «Դուք` հայերդ բազմաշնորհ եք, պոլիգլոտ: Իմ ուսուցչական գործունեության ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ ձերոնք մեծ հետաքրքությամբ են ուսումնասիրում չինարենը, մշակույթը, ցանկություն ունեն մեկնել Չինաստան: Կարծում եմ հենց այդ սերն է նրանց պոտենցիալը, որը մղում է ինտեգրվել չինական մշակույթ, հաղթահարել կոմունիկացիոն բարդությունները, խորացված սովորել լեզուն:

Մ.Մ. Ի՞նչ եք հասցրել «բացել» ձեզ համար Հայաստանում գտվնելու 7 ամիսների ընթացքում:

Լ.Լ. «Տպավորված եմ ցայտաղբյուրներով: Կարծում եմ, Հայաստանը միակ երկիրն է, որտեղ, առանց թունավորվելու վախի զգացումի կարող ես քաղցդ հագեցնել փողոցում, դա շատ հարմար է, և գրավիչ` տուրիզմի տեսանկյունից»:

Զրուցեց` Միքայել Մարգարյանը

Լուսանկարները` Լյու Լուի արխիվից