ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 31, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է: 2018 թվականին Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 59.9 տոկոսով 2017-ի համեմատ: Աճի դինամիկա առկա է նաև 2019 թվականի առաջին եռամսյակում: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Չինաստանից զբոսաշրջիկների թիվն աճել է 40 տոկոսով:
նյութը ՝ armenpress.am