ԵՐԵՎԱՆ,ՕԳՈՍՏՈՍ 9, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:Չինաստանի գյուղերում մանրաթելերի և 4G ցանցերի բաշխման մակարդակը 2019 թվականին հասել է 98 տոկոսի:
Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվության նախարարության տրամադրած տվյալները: Արդյունաբերական բաժնի գլխավոր ինժեներ Չժան Ֆենգն իր խոսքում նշել է, որ Չինաստանում հեռահաղորդակցական ծառայությունների առաջընթացի շնորհիվ առաջացել է տարբեր համացանցային պլատֆորմների օգտագործման մասսայականացում:
Օրինակ՝ չինացիները սիրում են օգտագործել ծրագրեր բժշկագիտություն և այլ գիտություններ սովորելու, ինչպես նաև առցանց գնումներ կատարելու համար: Մարզերում համացանցի զարգացումը բնակիչներին հնարավորություն է տվել օգտվելու հիմնական պետական ծառայություններից, ինչպիսիք ունեն քաղաքայինները: Հաղորդվում է, որ 2015 թվականից ի վեր գյուղերում կառուցվել է 36000 4G բազային կայան:
/www.1in.am/