Կոնֆուցիուսի ինստիտուտը զեղչ կսահմանի ապրիլ ամսվա վարձավճարների համար
April 1, 2020
Ինչ՞ու է Սգո օր ընտրվել ապրիլի 4-ը
April 4, 2020

Չինաստանը ապրիլի 4-ը սգո օր է հայտարարել

ԵՐԵՎԱՆ,ԱՊՐԻԼ 4,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:    Չինաստանը ապրիլի 4-ը հայտարարել է համազգային սգո օր՝ կորոնավիրուսի զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Հիշատակի արարողության ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում կիջեցվեն Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Ժամանցային բոլոր ծրագրերն ու միջոցառումները կհետաձգվեն:

Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 10:00-ին ամբողջ Չինաստանըերեք րոպե լռությամբ կհարգի զոհերի հիշատակը: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները: