Հայ մարզիկը քունգֆուի աշխարհի չեմպիոն է դարձել
December 30, 2018
«Սինյուան» բարեգործական հիմնադրամը ամփոփել է 2018-ը
December 31, 2018

Շուրջ 10 միլիոն չինացիներ Գարնան տոնը կանցկացնեն արտերկրում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  Մեր գրառումներում հաճախ են անդրադառնում չինացի զբոսշրջիկների աճին:Երկու ամսից քիչ է մնացել Չինական Գարնան տոնին/չինական նոր տարի/,սակայն չինացիների մի մեծ հատված որոշել է շուրջ 15 օր տևող տոները անցկացնել արտերկրում:

C-trip առցանց տուրիզմի հարթակի տվյալներով 2019 թվականի սկզբի համար ամենապահանջված 10 տուրիստական ուղղություններն են Ճապոնիան, Թաիլանդը,Սինգապուրը,Ավստրալիան,Վիետնամը,Ինդոնեզիան, ԱՄՆ-ն,Մալազիան,Ֆիլիպինները և Իտալիան:

U-tour խոշորագույն տուրիստական գործակալություններից մեկի ղեկավար Վանգը իրենց կայքում նշել է,որ չինացի տուրիստները ովքեր նախընտրում են ձյունը կմեկնեն Ալյասկա և Կանադա,իսկ տաք երկրներ նախընտրողները իրենց արձակուրդները կանցկացնեն Եգիպտոսում, Թուրքիայում,Ճապոնիայում և Իսպանիայում:

Lvmama տուրիստական գործակալության ներկայացուցչի խոսքերով իրենց կայքում արմրագրումները ավելացել են տոկոսով,որոնցից 70 տոկոսը/2018թվականի 6,5 միլիոնի համեմատ/ նախընտրել են ընտանեկան հանգիստը: