ՊԵԿԻՆԻ ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
September 16, 2019
Անակնկալ Լուսնի տոնին Qatar Airways-ի կողմից
September 17, 2019

Երեք-ինչ ոսկե Լոտուս ՄԱՍ 1

ԵՐԵՎԱՆ,ՍԵՊՏԵՄԲԵՐ17ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:

Նյութի հեղինակ՝ Աննա Ադամյան

ՄԱՍ 1

—————————

Ֆեոդալական Չինաստանում կանայք սեղմ փաթաթում էին իրենց ոտքերը կտորով, որպեսզի դրանք փոքր դառնային։ Հստակ տեսակետ չկա, թե երբ է առաջացել այս սովորությու․ որոշ աղբյուրներ նշում են Սուեյ արքայատոհմը (581–618), որպես առաջացման սկիզբ, ոմանք էլ Թան արքայատոհմը, մեկ այլ տեսակետի համաձայն Հարավային և Հյուսիսային արքայատոհմերը։ Համենայն դեպս այս սովորությունը Սոնգ դինաստիայի ժամանակ (960–1279) արդեն բավականին տարածում էր գտել։ Կտորով փաթաթված ոտքերը կոչվում էին լոտուսե ոտքեր (քանի որ կնոջ ոտքերը պետք է նման լինեին լոտուսի թերթիկների) և ըստ իրենց չափերի բաժանված էին տարբեր կարգերի։ Չորս ինչից («ինչը» չինական հաշվման միավոր է, մեկ ինչը համապատասխանում է 3.333 սանտիմետրին) մեծ ոտքերը ստացել էին «երկաթե լոտուս» անվանումը, չորսից ցածրը` «արծաթե լոտուս», իսկ երեքից ցածրը՝ «ոսկե լոտուս» (9-10սմ)։

Այս սովորույթի առաջացման մասին կան նաև տարբեր լեգենդներ։ Այսպես, համաձայն մի լեգենդի, Սուեյ դինաստիայի Յանգ արքան Ծիանդու վայրում զբոսնելու ժամանակ այնտեղից իր համար ընտրում է հարյուր գեղեցկուհիների։ Վու Յուէ Նիանգ անունով մի գեղեցիկ աղջիկ, ով նույնպես ընտրվել էր, բայց ատում էր բռնապետ թագավորին, ատաղձագործ հորը պատվիրում է պատրաստել մեկ ինչ լայնությամբ և երեք ինչ երկարությամբ լոտուսենման դանակ։ Նա դանակը փաթաթում է իր նույն չափի ոտքի տակ։ Այնուհետև կոշիկի տակ ևս քանդակում է լոտուս, և արքայի դիմաց դանդաղորեն, լոտուսի նման շորորալով քայլում։ Յանգ արքան շատ է հավանում նրա քայլվածքը, ուստի հրամայում է նրան մոտենալ իրեն, որպեսզի վայելի նրա փոքրիկ ոտքերը։ Այդ ժամանակ աղջիկը դանդաղորեն հանում է կոշիկը, արձակում ոտքին փաթաթված կտորը, հանում դանակը և հարձակվում արքայի վրա։ Աղջկան հաջողվում է վնասել միայն արքայի թևը։ Տեսնելով, որ չի կարողացել սպանել արքային, աղջիկը գետն է նետվում։ Այդ օրվանից արքան հրամայում է, որ որքան էլ գեղեցիկ լինի կինը, բայց ունենա փոքր ոտքեր, չի կարող ընտրվել իր հարեմի համար։ Այնուամենայնիվ, ի հիշատակ Վու Յուէ Նիանգի, կանայք շարունակում էին փաթաթել իրենց ոտքերը, որպեսզի դրանք դառնային փոքր և նեղ։

Փոքր ոտքերը հին Չինաստանում ասոցացվում էին նաև կնոջ սոցիալական դասակարգի հետ։ Անշուշտ փոքր ոտքերը, կոտրված ոսկորները չէին կարող թույլ տալ կնոջը կատարելու ծանր աշխատանք և տնային գործեր, ուստի որքան փոքր էր կնոջ ոտքերը, փաստորեն համարվում էր, որ այնքան ապահովված ընտանքից էր նա։ Սկզբում փոքր ոտքեր ունենալուն ձգտում էին միայն բարձր հասարակարգի կանայք և աղջիկները, որոնք մանուկ հասակից ամուր փաթաթում էին ոտքերը կասեցնելու համար դրանց աճը։ Այնուհետև ժամանակի ընթացքում այն տարածվեց սոցիալական բոլոր դասակարգերի մեջ։

Չծածկված «լոտուսե ոտքերը» գեղեցիկ չէին տղամարդու աչքի համար, ուստի կանայք միշտ փակում էին իրենց ոտքերը գեղեցիկ և նուրբ կտորեղենով և հագնում լոտսուսենման կոշիկները։

Նման ոտքեր ունեցող կանայք շատ գրավիչ էին համարվում ու ամուսնության համար ցանկալի թեկնածուներ էին։ Յուան դինաստիայի ժամանակ կար մի գրող Յան Վեյ Ճեն անունով, ով եթե հանդիպում էր փոքր ոտքերով թեթև բարքի կնոջ, նրա կոշիկի մեջ լցրած գինին խմում էր, որը հետագայում հայտնի դարձավ որպես «ոսկե լոտուսե բաժակ» (“金莲杯”ծին լիան բեյ)