ԵՐԵՎԱՆ,ՄԱՐՏ 11,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանում առցանց առևտրի ոլորտում աշխատող խոշոր ընկերության՝ Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը: Այդ մասին գրում է Bloomberg-ը:
Գործակալությունը 55-ամյա չինացու կարողությունը գնահատում է 44,5 միլիարդ դոլար՝ ինչի շնորհիվ նա մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում 18-րդն է: