ԵՐԵՎԱՆ,ԴԵԿՏԵՄԲԵՐ 25 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չ ինական սմարտֆոններ և պլանշետներ արտադրող Vivo ընկերությունը, որը վաճառքի ծավալներով զիջում է միայն Huawei-ին Xiaomi-ին շարունակում է ընդլայնել արտադրության ծավալները:
Ընկերությունը 571միլիոն դոլարի ներդրում է արել Հնդկաստանում՝ բացելով երկրորդ արտադրամասը,որը առաջիկա տարիների ընթացքում կստեղծի 20 հազար աշխատատեղ և կդառնա սմարտֆոն արտադրող ամենամեծ ընկերություններից մեկը աշխարհում: