10 օտարերկրացի լուսանկարիչներ այցելել են Պեկին
September 6, 2019
Չընտու քաղաքում գործում է անվճար վարսավիրանոց կոտրված սրտերի համար
September 9, 2019

Բաոհուա լեռան ստորոտին գտնվող ազգային պարկի առաղծվածը

ԵՐԵՎԱՆ,ՍԵՊՏԵՄԲԵՐ6ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  Բաոհուա լեռան ստորոտին գտնվող ազգային պարկը գտնվում է Ծիանգսու նահանգի հյուսիս-արևմուտքում՝ Ջուրոնգ շրջանում, որն այդ անունն ստացել է գարնանը ամբողջ տարածքում սփռված դեղին ծաղիկների շնորհիվ: Այս վայրը հնուց ի վեր հայտնի է իր չորս բնական հրաշալիքներով ՝ ներառյալ գեղեցիկ անտառը, հմայիչ լեռները, քարանձավները եւ մառախլապատ մթնշաղն ու ամպերը:Ազգային պարկի 92%-ը զբաղեցնում են խիտ աճած հնագույն ծառերը: Լեռան բարձունքում կան հազվագյուտ և թանկարժեք ծառերի և բույսերի բազում տեսակներ, ինչպես օրինակ՝ լավ աճեցված կիտրոնը, գինգկոն և մի շարք այլ ծառեր: Դրանց թվում պետք է նշել Բաոհուայի լողացող չինական ծառը, որը լեռան առանձնահատկություններից է: Բաոհուա լեռը բավականին կարևոր դիրք է գրավում Չինաստանում բուդդիզմի պատմության մեջ: Լեռան լանջի վրա գտնվող տաճարն ունի ավելի քան 1500 տարվա պատմություն և «ականատեսն» է եղել որոշ տագնապալի ժամանակների եւ ներկայումս Չինաստանում Բուդդիզմի երկրպագության ամենամեծ հավաքատեղին է: Այսպիսով, Բաոհուա լեռը կոչվում է նաև բուդդայական դպրոցի առաջին սուրբ լեռ: Պետք է նշել, որ լեռան ստորոտին գտնվող հնագույն գյուղաքաղաքն այնքան սքանչելի էր, որ մենք ժամանակի առումով չտեղավորվեցինք, որպեսզի այցելեինք նաեւ բուդդայական տաճար, իսկ այնտեղ հասնելու համար պետք է լեռան բարձրունքին հասնել՝ քայլելով գրեթե մեկ ժամ։