ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 2, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ : Ապրիլի 1-ին Պեկինում պաշտոնապես բացվել է ռուսական հետոզոտությունների կենտրոնը,որը կգործի Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայի բազայի վրա:
Բացման խոսքում ակադեմիայի փոխնախագահ Գաո Սիանը նշել է, որ կենտրոնի բացումը Գոտի և Ճանապարհ մեծ համաժողովից առաջ կարող է լրջագույն ազդակ հանդիսանալ նախաձեռնության շրջանակներում գործուն քայլերի իրականացման համար:
Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալը՝ կարևորելով կենտրոնի դերը: