Возрождение шелкового пути
June 8, 2018
ՀՀ ՍԱՊԾ-ն Չինաստանում էր
June 8, 2018

5 չինական հսկաներ կհովանավորեն 2018 մունդիալը

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարի առաջնության հովանավորների թվում են 5 չինական հսկաներ: Առաջին անգամ չինական կազմակերպությունները հանդես եկան իբրև հովանովոր դեռևս 8 տարի առաջ, երբ առաջնությունն ընդունում էր Հարավային Աֆրիկան:

Առաջնությունը կանցկացվի ՌԴ 11 քաղաքներում, հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Հատկանշական է,  որ այս տարի 5 չինական հսկաներ հանդիսանում են 2018 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական հովանավորները:



Dalian Wanda Group

Ժամանցային ենթակառուցվածքներով զբաղվող ընկերությունը ՖԻՖԱ-ի հետ պայմանագիր է կնքել 2016 թվականին և կհովանավորի աշխարհի առաջնությունները մինչև 2030 թվականը:


Vivo Mobile Communication Technology

Չինական  հեռախոսներ արտադրող հսկան կհովանավորի 2018 և 2022 թվականների առաջնությունները:

 


Hisense Electronics Co

Էլետկրոտեխնիկա արտադրող համաշխարհային բրենդը կհայտնվի մարզադաշտում 2018 թվականի առաջնության ընթացքում:


China Mengniu Dairy Co

Օրատետրեր արտադրող կազմեկրպությունը կներկայան որպես երկրորդական հովանավոր 2018 թվականի առաջնության ընթացքում:


Yadea Technology Group Co Ltd

Չինաստանում էլեկտրական հեծանիվներ և  մոպեդներ արտադրող խոշորագույն ընկերությունը ևս կլինի 2018 թվականի առաջնության հովանավորների շարքում: