ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:Չինաստանի ԿԿ կենտրոնական հանձնաժողովի քաղաքական բյուրոն դեկտեմբերի 13-ին նիստ է գումարել,որի ընթացքում քննարկվել են տնտեսական զարգացման ծրագրերը 2019 թվականի համար:
2019 թվականի տնտեսության զարգացման 7 ուղղություն է առանձնացվել.
1. Ֆինանսական ռիսկերի, աղքատության և օդի աղտոտման դեմ պայքարի համար գործողությունների նոր ծրագրի մշակում և իրականացում
2 .Խթանել արտադրությունը՝ համադրելով արտադրական գործունեությունը ժամանակակից ծառայությունների սեկտորի հետ
3.Խթանել ներքին շուկայի զարգացումը և ներքին արտադրանքի սպառումը
4 .Հետաևողականորեն զարգացնել գյուղատնտեսությունը՝ մշակելով գյուղատնտեսական պլանային զարգամցման նոր ռազմավարություն և մեծացնել պետական աջակցությունը գյուղական համայնքներին
5 .Շրջանների համակարգված զարգացում և շրջանների առավելությունների գնահատում
6. Արագացված տնտեսական բարեփոխումների փաթեթների ծրագրում ,այդ թվում միջազգային տնտեսության և առևտրի համատեքստում
7. մարդկանց սոցիալական վիճակի բարելավում և առաջնային խնդիրների արագացված լուծում