Պեկինի փողոցները կհսկեն ռոբոտ-հետախույզները
March 21, 2019
Չինացի դիզայների գործերը ցուցադրվում են ԱՄՆ-ում
March 21, 2019

ՆՈՐ ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԱՐՎԵՍՏԻ ԿԱՄՈՒՐՋ խորագրով  չինական արվեստի ցուցահանդես Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 20 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:    2018 թ. մարտին Չինաստանի Նանկին քաղաքի Մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ակադեմիայի հրավերով Չինաստան ժամանեցին մի խումբ հայ արվեստագետներ՝ մասնակցելու պլեներային գեղանկարչությանն ու արդյունքում հայ-չինական համատեղ խմբային ցուցահանդեսին:

2019 թ. մարտին՝ մեկ տարի անց, Հայաստանի նկարիչների միության հրավերով Երևան պատասխան այցով ժամանելու են վերոնշյալ համալսարանի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր-արվեստագետները  մարտի 25-27-ը կայանալիք ցուցահանդեսում հայ հասարակությանը ներկայացնելու չինական ավանդական ջրաներկ աշխատանքները, գրչագրությունը և յուղաներկ կտավները: Նանկինցի արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն Նկարիչների միության ցուցասրահում:

Պետք է նշել, որ Նանկինը Չինաստանի հնագույն քաղաքներից է, որը եղել է Մետաքսի ճանապարհի կարևոր մշակութային և առևտրային օղակ:

Կազմակերպիչներից Անի Մարգարյանը նշեց,որ սույն ցուցահանդեսը նշանակալից քայլ է Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակ հայ-չինական մշակութային փոխառնչություններն ամրապնդելու գործում, և սույն միջոցառումներն անշուշտ շարունակական են լինելու: