ԵՐԵՎԱՆ,ՆՈՅԵՄԲԵՐ 14 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Սիչուանի համալսարանի մասնաշենքերից մեկի լուսանկարները շատ արագ տարածվել են ինտերնետում արտասովոր պատերի պատճառով:Գաղափարի հեղինակները դրանք անվանել են “խոսող” պատեր:
Համալսարանի մասնաշենքի բոլոր հարկերի միջանցքների պատերը նախատեսված են միմիանց համար գրություններ թողնելու համար:
Պատերին կարելի է հանդիպել սիրո խոստովանություններ, բողոքներ, պայմանավորվածություններ և այլն:
Weibo համացանցի օգտատերերին շատ է դուր եկել այս գաղափարը: