62-ամյա վարպետը պատրաստել է փայտից սպորտային մեքենա
November 25, 2019
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվը 2019 թ. -ին աճել է
November 26, 2019

Հավանություն տրվեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացմանը

ԵՐԵՎԱՆ,ՆՈՅԵՄԲԵՐ 25 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:   ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստում հարցը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը.

«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՉԺՀ քաղաքացիները մյուս պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում: Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործելու և գտնվելու մյուս Կողմի պետության տարածքում իննսուն օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է դիմեն նախապես մուտքի արտոնագիր ստանալու համար»,- ասաց Ադոնցը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ընդունվեց միաձայն: