ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 29, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Իննամյա տղան Չինաստանի հարավում, Գուանդուն նահանգի Հեյուան նահանգում, մի կիրճում հայտնաբերել է 66 մլն տարեկան 11 հնագույն քարացած դինոզավրերի ձվեր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sina-ին։
Նրա տվյալներով՝ եզակի գտածոները հաջողվել է հայտնաբերել հեղեղումից հետո, որը բացել էր կիրճի ընդերքը։ Ամեն մի ձուն 9 սանտիմետր տրամագիծ ունի։ Սկզբում երեխան տեսել է դրանցից մեկը, իսկ հետո տեղի թանգարանի աշխատակիցների օգնությամբ կատարվել են լրացուցիչ աշխատանքներ, որոնց արդյունքում հողից հանվել է եւս 10 նմուշ։
«Առայժմ դժվար է պարզել. թե որ դինոզավրի ձվեր են սրանք։ Այդ հարցն անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրել»,- աել է Հյուան քաղաքի Դինոզավրերի թանգարանի գիտական բաժնի ղեկավարի տեղակալ Հուան Չժիցինը։
Ինչպես նշել է նա, մեծ է մերձակայքում նոր արժեքավոր գտածոներ հայտնաբերելու հավանականությունը, դրա համար առաջիկայում հնէաբանները ավելի մանրամասն պեղումներ կկատարեն, կզննեն տեղանքը։
www.news.am