Նախագահ Սին հանդիպել է 70-Ամյակի միջոցառումների կազմակերպչական խմբի անձնակազմի հետ
October 17, 2019
COIFair ներդրումների գագաթնաժողովը Պեկինում կհավաքի գործարարների տարբեր երկրներից
October 18, 2019

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին հարկավոր է չինարենի մասնագետ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) փնտրում է համապատասխան կրթությամբ և աշխատանքային փորձով մասնագետների՝ հիմնադրամի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի թիմին միանալու համար:

Վայր՝ ՀՀ Լոռու մարզի Դեբետ համայնք

Դիմումների սկիզբ՝ 2019թ․ հոկտեմբերի 8

Դիմումների վերջնաժամկետ՝ 2019թ․ հոկտեմեբերի 28 (օրվա ավարտ)

Կապ հաստատել         jobs@coafkids.org / 098682003

ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալով.

  • Պլանավորել և մատուցել դասերը՝ շեշտադրելով լսողական, գրավոր, խոսակցական և ընթերցելու հմտությունների համաչափ զարգացումը։
  • Ըստ պահանջի վերանայել ամենօրյա ուսումնական պլանը, դասի պլանը, ուսումնական նյութերը, վարժությունները և թեստերը։
  • Գնահատել ուսանողների առաջադրանքները և քննությունները։ Մասնակիցներին տեղեկացնել դասապրոցեսի պահանջների, գնահատման մեխանիզմների և հաճախության պահանջների մասին։
  • Մշակել և ձգտել յուրաքանչյուր մասնակցի անհատական ուսումնական նպատակների իրականացմանը։
  • Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման տարբեր տեխնիկաներ։
  • Ներդնել նոր մեթոդներ, նորարարական տեխնիկաներ, որոնք նպաստում են մասնակիցների աշխատաշուկա և համալսարան ընդունելությանը։
  • Աջակցել մասնակիցների ակադեմիական տարբեր պահանջները բավարարող լրացուցիչ ուսումնական նյութերի պատրաստման հարցում։
  • Արդյունավետ աշխատել բազմաբնույթ խմբերում, կարողանալ ձևավորել մտածողների, ստեղծարարների, գաղափարները զարգացնողների և իրականացնողների խմբեր։
  • Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը։

Հավանական թեկնածուն պետք է լինի հետևյալ գաղափարների կրողը.

  • Երեխաները և մեծահասակները ոչ միայն սովորողի և լավ թիմակցի, այլ նաև կրթական գործընթացում ուսուցանողի դերում կարող են լինել թե՛ իրենց հասակակիցների, թե՛ դասավանդողների համար
  • Բոլորը առանց բացառության արժանի են հարգանքի և ոչ խտրական վերաբերմունքի
  • Հայաստանի գյուղական համայնքներում կա հզոր ներուժ անհատի անձնական և մասնագիտական զարգացման համար։ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿՆԵՐ
  • Բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ լեզվաբանության մեջ
  • Չինարենի (մանդարին) գերազանց իմացություն
  • Կրթության ոլորտում փորձը և երեխաների հետ աշխատելու կարողությունը կդիտվի որպես առավելություն
  • Գերազանց հաղորդակցության և հանրային խոսքի հմտություններ
  • Հայերենի պարտադիր իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է
  • Պատասխանատվության բարձր զգացում և գերազանց կազմակերպչական հմտություններ
  • Ծանրաբեռնված գրաֆիկում արդյունավետ աշխատելու հմտություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն
  • Նորագույն տեխնոլոգիաներից օգվտվելու հմտություններ
  • Շարունակական կրթության գաղափարի կրող լինելը՝ որպես պարտադիր հատկություն

 

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը (Cover Letter) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  jobs@coafkids.org: Էլեկտրոնային նամակի վերնագրում խնդրում ենք նշել թափուր ծառայության անվանումը՝ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի չինարենի (մանդարին) ծրագրավար»։ Հիմնադրամի աշխատակիցը կկապվի միայն նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ:

 

 Հիմնադրամի մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 51 համայնքների քավելի քան 75,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին՝ ծառայելու մարզի շուրջ 150 հազար բնակիչներին։