Չինաստանը կվերանայի ներկրվող ապրանքների մաքսավճարները
December 23, 2019
Vivo-ն կդառնա սմարտֆոններ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը
December 25, 2019

Ինչպե՞ս ստացվեց, որ Չինաստանում խոզը սկսեց խորհրդանշել տուն

 

ԵՐԵՎԱՆ,ԴԵԿՏԵՄԲԵՐ 24 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:    Ինչպե՞ս ստացվեց, որ Չինաստանում խոզը սկսեց խորհրդանշել տուն:

🐷🐷🐷

Եթե դուք տան մեջ տեսել եք խոզ, ու դա ձեզ մոտ որևէ ասոցիացիա չի առաջացրել (խորովածից բացի), ապա մի բան հստակ է. դուք չինացի ՉԵՔ:

Չինացիները «տուն» բառը պատկերում են 家 հիերոգլիֆի միջոցով, որն իր հերթին բաղկացած է կտուր (宀) և խոզ (豕) նշանակող մասնիկներից:

Սակայն ի՞նչ գործ ունի խոզը կտուրի տակ, և ինչպե՞ս կարող է սա խորհրդանշել բնակելի տուն:

Գաղտնիքը կրկին թաքնված է պատմության էջերում:

Պարզվում է՝ դեռևս Շան դինաստիայի ժամանակ՝ մ.թ.ա. երկրորդ հազարամյակում, Չինաստանում անասնապահությունը բավականին զարգած է եղել: Մարդիկ պահում էին ոչխարներ, ձիեր և այլն🐴🐑🐮: Իսկ խոզերին🐷 սովորաբար պահում էին տան ներսում՝ ինչպես, օրինակ, այսօր շներին:

Ուստի եթե տանը կար խոզ, ապա այնտեղ ամենայն հավանականությամբ ապրում էր ինչ-որ մեկը: Կամ այլ կերպ ասած՝ կենդանու առկայությունը վկայում էր տիրոջ ներկայության մասին:

Այստեղից էլ «տուն», իսկ հետագայում նաև «ընտանիք» իմաստը ստացած 家 հիերոգլիֆը:

Դե ինչ, ասա՛ ինչ կենդանի ունես, ասեմ որտեղ ես ապրում: 

Հոդվածը՝ Դրամփյան Լիլիթի