Չինական ավանդական բժշկությունը կպայքարի ուռուցքի դեմ
January 13, 2020
Կոնֆուցիուսի ինստիտուտը հայտարարություն է տարածել
January 14, 2020

Չինաստանի մշակույթը աշխարհի ամենահին ու աչքի ընկնող մշակույթներից մեկն է

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 13,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  Չինաստանի մշակույթը աշխարհի ամենահին ու աչքի ընկնող մշակույթներից մեկն է: Այն մեծ ազդեցություն է ունեցել հարևան ազգերի մշակույթի վրա: Ֆեն-շուն («քամի և ջուր») հիմնվում է տիեզերական ցի էներգիայի գաղափարների վրա: Օրինակ` տան ճիշտ նախագծումը, դռների դասավորությունը ազդում է սենյակում ցի էներգիայի շրաջանառության վրա և, հետևաբար, նրա բնակիչների բարեկեցության վրա: Չինական փիլիսոփայական տիեզերական ցի հասկացությունը կամ էներգիան (ուժը), որը արտահայտում Տիեզերքը, բաժանվում է երկու դարաշրջանի` Շան և Չժոու: Չինացիները հավատում են այն բանին, որ ցին ծնել է տիեզերքը և Երկիրը և երկու սկիզբը` «բացասական» և «դրական» սկզբունքները` ինը և յանը, որոնք էլ իրենց հերթին ծնել են բոլոր «մութ բաները»: Յուրաքանչյուր ֆիզիկական փոփոխություն, որը լինում է աշխարհում, չինացիների կարծիքով ցի էներգիայի արդյունքն է: Գոյություն ունի հատուկ մեթոդիկա` ցիգուն (տառացի «ցիով աշխատանք»), որը նախատեսված է օրգանիզմում ցի էներգիայի շարժման, ընդհանուր առողջանալու և անգամ պարանորմալ հատկություններ ձեռք բերելու համար: