ԵՐԵՎԱՆ,ՓԵՏԵՐՎԱՐ 28,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը COVID-19 նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակն անվանել է մեծ ու դաժան փորձություն իր երկրի համար, փոխանցում է DW-ն:
Կիրակի, փետրվար 23-ին Պեկինում կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հանդիպման ժամանակ Սի Ծինփինն ասել է, որ 1949-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության իշխանության գալուց ի վեր, երկիրն առաջին անգամ բախվել է «նման մասշտաբի առողջության սպառնալիքի», որը տարածվում է անհավատալի արագությամբ :
Կորոնավիրուսի տարածման խնդիրը ծայրահեղ լուրջ է եւ բարդ, իսկ հիվանդության վերահսկողությունն այդքան էլ արդյունավետ չի ընթացել: Չինաստանի ղեկավարը նաեւ խոստովանել է «բացթողումները» Չինաստանի իշխանությունների կողմից համաճարակին արձագանքելու հարցում եւ հայտարարել «իրենց փորձն ընդհանրացնելու եւ դրանց սխալներից սովորելու անհրաժեշտության մասին»:
Ծինպինը հավելել է, որ կորոնավիրուսի համաճարակը հսկայական վնասներ է տալիս իրենց երկրին, հետեւանքները ծանր են լինելու Չինաստանի տնտեսության եւ հասարակության համար, բայց դրանք կլինեն ժամանակավոր եւ արագ հաղթահարելի: