Չինաստանը ապրիլի 4-ը սգո օր է հայտարարել
April 4, 2020
ՉԺՀ նախագահը նամակ է հղել ՀՀ նախագահին
April 9, 2020

Ինչ՞ու է Սգո օր ընտրվել ապրիլի 4-ը

ԵՐԵՎԱՆ,ԱՊՐԻԼ 4,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:   Այսօր Չինաստանում սգո օր է ի հիշատակ  #COVID19 -ի պատճառով մահացածների: Այսօր առավոտյան ժամը 10:00-ին խորհրդանշական չորս րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը:
Օրն ընտրված է ապրիլի չորսին , քանի որ չինարենում չորս (四-sì)և մահ, մահանալ (死-sǐ)բառերն ունեն նույն արտասանությունը, սակայն տարբեր տոներ: Առավոտյան ժամը 10-ը ևս նույն տրամաբանությունն ունի` չնայած որ 10 չինարենում հնչում է 十(shí), սակայն շատ մարդիկ չեն կարողանում ճիշտ արտասանել և ստացվում Է sí: Դե չորս րոպե լռության բացատրությունն էլ արդեն պարզ է:
Բացի այդ, այսօր Չինաստանում նշում են առհասարակ բոլոր մահացած մարդկանց հիշատակը, տոնը կոչվում է 清明节-(Qīngmíngjié : Tomb Sweeping Day, celebration for the dead (in early April):
Նյութը՝ Leyli Aleksanyan-ի FB էջից