ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍ 4,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Երեկ ՝ հունիսի 3-ին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության հովանու ներքո և Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնակցությամբ անց է կացվել համաշխարհային չինարենի մրցույթի հայաստանյան փուլը:Հայաստանյան փուլը անց է կացվել դպրոցականների և ուսանողների միջև,ովքեր հադես են եկել մշակութային համարներով և ներկայացրել են իրենց չինարենի իմացության մակարդակը:
Չինաստանի դեսպանը Թիան Էրլունը իր բացման խոսքում նշել է,որ չինարեն լեզվի հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում աճում է արագ տեմպերով:Դեսպանը նաև ընդգծել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի և Չինաստանի համագործակցության կարևորության մասին:
Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրենը իր Ֆեյսբուքյան էջում գրել էր,որ այս մրցույթը առաջին անգամ է անցկացվում առցանց և հնարավոր է եղել այն կազմակերպել բարձր մակարդակով: