ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 18, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինացի գրող, նոբելյան մրցանակակիր Մո Յանի գրական ծածկանունը չինարենից թարգմանվում է «մի՛ խոսիր», և ըստ գրողի պարզաբանման՝ իր մտահղացումն առնում է Մշակութային հեղափոխության ժամանակաշրջանից, երբ նրա ծնողները, վախենալով քաղաքական հետապնդումներից, նրան անընդհատ խորհուրդ էին տալիս իր ամեն խոսքի կապակցությամբ զգուշություն ցուցաբերել։ Նրա այտնի գործերն են՝ «Գինու երկիր», «Հոգնել եմ ծնվելուց և մեռնելուց» և այլն։
Չինական ժամանակակից գրականության հիմնադիրը համարվում է գրող Լու Սինը, ում հայտնի ստեղծագործություններից են «Խելագարի օրագիրը»,«Դեղը» և այլն։
Ժամանակակից հայտնի գրող Յու Հուան իր «10 բառ Չինաստանի մասին» գրքում պատմում է՝ ինչպես Չինաստանը 40 տարում անցավ այն երկար ճանապարհը, որ Եվրոպան հաղթահարեց մի քանի դարի ընթացքում։ Գրողը նշում է, որ իր մանկության Չինաստանը հիշեցնում էր միջնադարը, իսկ հիմա երկիրը հասել է համաշխարհային մակարդակի։
Մեջբերումներ գրքերից.
🔹 Երազանքը արդեն գոյություն ունեցող կամ միանգամայն անհնարին բան չէ։ Երազանքը հողն է, երբ ճանապարհ չկա, բայց մարդիկ կգան ու կկառուցեն այն։ (Լու Սին)
🔹Այսպես կոչված «խաղաղությունը» պատերազմների միջև բաց թողնված մասն է։(Լու Սին)
🔹Երջանկությունը, որ բերում է ընտանիքը, ապրում է նաև տնից դուրս։(Լաո Շե)
🔹Ամեն մի ավազակության մեջ ինչ-որ հերոսություն կա, և հակառակը՝ ամեն հերոսության մեջ՝ ինչ-որ ավազակություն։ (Մո Յան)