«Ռուսաստան և Չինաստան. Համագործակցություն նոր դարաշրջանում»
May 31, 2018
ՉԻնաստանը ավելի բաց կլինի ներդրողների համար
June 1, 2018

Հնագույն բազմապատկման աղյուսակը

Չինաստանում հայտնաբերվել է հնագույն բազմապատկման աղյուսակ

Դեռևս 2014 թվականին` պատմաբանները հայտնել են այն մասին, որ իրենց հաջողվել է հավաքել աշխարհում ամենահին բազմապատկման աղյուսակը, որի հիմքում 10 թիվն է ընկած: Մաթեմատիկական փաստաթուղթը հավաքվել է 23 դար առաջ և կազմված է բամբուկի հատվածներից:

5 տարի առաջ, Պեկինի Ցինխուա համալսարանը 2500 բամբուկի երիզ է նվեր ստացել, որոնք ենթադրաբար հայտնաբերվել են հնագույն դամբարաններում կատարված անօրինական պեղումների ժամանակ: Փորձագետները հաստատել են, որ բամբուկի հատվածները թվագրվում են  Ք. ա. 305 թվականով:

Բամբուկի յուրաքանչյուր երիզն ունի 7-12 մմ լայնություն և կես մետր երկարություն: Դրա երկայնքով հին չինական կալիգրաֆիայով արված տողեր են:

Սակայն հայտնաբերված բամբուկե երիզներից 21-ը նման չեն մյուսներին: Դրանք միայն  հին չինական հաշվարկներով արված թվեր էին ընդգրկում: Ինչպես  պարզվել է, բամբուկե հատվածների վրա հնագույն բազմապատկման աղյուսակ է պատկերված:

Փորձագետների կարծիքով՝ հայտնաբերված բազմապատկման աղյուսակը օգտագործվել է չինացի պաշտոնյաների կողմից: Երկրի վերաբերյալ հաշվարկներ անելու, գյուղատնտեսական բերքի հաշվառման և բնակչությունից գանձվող հարկերը հաշվելու համար: