ԵՐԵՎԱՆ,ՆՈՅԵՄԲԵՐ 26 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Պեկինի քաղաքային իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով օդի աղտոտվածության վերաբերյալ,իսկ վերջին հրապարակման մեջ նշել էին, որ Պեկինում օդը աննախադեպ մաքուր է: Զեկույցում ասվում է, որ 2019 թվականի 10 ամիսների ընթացքում 190 օր սմոգ չի եղել,իսկ միայն 6 օր գրանցվել է աղտոտվածության բարձր աստիճան:
Հիշեցնենք ,որ Պեկինի քաղաքային իշխանությունները լուրջ միջոցառումներ են իրականացնում այս ուղղությամբ: Միջոցառումների շրջանակներում 2019 թվականի ընթացքում ստեղծվել են 2600 առցանց վիդեոմոնիտորինիգային ծրագրեր,որոնք առցանց չափում և կենտրոնական կայան են հասցնում տեղեկատվություն շինարարություններում փոշու քանակի վերաբերյալ: Վիդեոմոնիտորինգի ընթացքում արձանագրվել է նորմերի խախտման 24 հազար դեպք: 2019 թվականի ընթացքում շուրջ 38 հազար դիզելային բեռնատար մեքենայի գործունեություն դադարեցվել է Պեկին քաղաքում, իսկ 2 միլիոնի չափ դիզելային բեռնատար անցնում են ստուգումներ արտանետումների նորմերի հսկողության համար:
Նյութը Գոռ Սարգսյանի