«Արտասահմանցիները Չինաստանի մասին» ծրագրի շրջանակներում` Օգոստոսի 24-ին, Պեկինում էին հավաքվել արտասահմանցի հեղինակներ և գրողներ, որոնք մասնակցում էին 3-րդ աշխատանքային համաժողովին:
120 արտասահմանցի հեղինակներ ընտրվել էին ծրագրի կոմիտեի կողմից, որոնք հնարավորություն ստացան անվճար կազմակերպել իրենց` Չինաստանին նվիրված աշխատանքների տպագրությունը:
Հանձնաժողովի անդամներից Դոնը նշել է, որ նման կերպ իրենք օգնում են հեղինակներին` ավելի շատ գրել Չինաստանի մշակույթի մասին, և աշխարհին լսելի դարձնել Չինաստանի իրական պատմությունը: