Իսրայելը պատրաստվում է ավելացնել չինացի զբոսաշրջիկների թիվը
January 30, 2019
ՄՕԿ նախագահ.Սինխուան միջազգային լրատվական գործակալություն է
January 31, 2019

Չինաստանում ուսուցիչները չեն զբաղվի վարչական գործերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 30, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  Չինաստանի կրթության նախարարությունը սկսել է օրինագծի մշակումը, որը թույլ կտա դպրոցի ուսուցիչների  չզբաղվել վարչական և ոչ անհրաժեշտ աշխատանքներով:

<<Ազգային կրթության աշխատանքային համաժողով 2019 >> քննարկումների շրջանակներում նախարարության ներկայացուցիչ Չեն Բաոշենը ծանոթացրել է օրինագծի հիմքերին և նոր կանոնակարգերի մշակման անհրաժեշտությանը:

Մասնավորապես նա ասել է,որ ուսուցիչները աշակերտներին կրթելուց և դաստիարակելուց զատ պարտավոր են զբաղվել թղթաբանությամբ, լրացնել տարբեր տեսակի ձևաթղթեր, մասնակցել մրցույթների, ատեստավորումների, որը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է և հոգնեցնում է ուսուցիչներին:Ուսուցիչները  պետք է դասերից դուրս զբաղվեն իրենց հմտությունների կատարելագործմամբ: