ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 6 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:Այս օրերին չինական և միջազգային ԶԼՄ-ները քննարկում են <<Երկու սեսիաների>> տարեկան քաղաքական հավաքի թեման,որը թույլ է տալիս Չինաստանի քաղաքացիներին, արտասահմանյան դիվանագետներին արտահայտել իրենց կարծիքը Չինաստանի հետագա զարգացման վերաբերյալ: Սեսիաների կազմակերպման նպատակը ժողովրդի կարծիքը և դժգոհությունները լսելն է:
Քաղաքական ամենամեծ հավաքին կմասնակցեն ավելի քան 5000 պատվիրակություններ և սպասումները մեծ են: Քաղաքական օրակարգում կլինեն առաջիկա 5 տարիների համար ՉԺՀ զարգացման ռազմավարության քննարկումը և այլ հարցեր: