Ածելի վրձնի փոխարեն
March 6, 2019
Համաչինական կանանց ֆեդերացիան տոնական նիստ է գումարել
March 7, 2019

Ռեկորդային թվով ներդրումներ են կատարվել Չինաստանում 2018-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 6 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:   Համաձայն ՄԱԿ-ի հրատարակած <<Զեկույց համաշխարհային կապիտալի ներդրման մասին>> փաստաթղթի Չինաստանը լուրջ հաջողություններ է գրանցել արտասահմանյան կապիտալի ներգրավվման և շրջանառույթան հետ կապված:

1 )Վերջին մի քանի տարիների ընթացքում արտասահմանյան կապիտալով աշխատող կազմակեչպությունների թիվը Չինաստանում հասել է 60 հազարի,որոնցից 1700 -ը բիզնեսը սկսել են 50 միլիոն դոլար կապիտալով:

2 )2018 թվականի ընթացքում Չինաստանում  արտասահմանյան կապիտալի շրջանառությունը կազմել է 885 միլիարդ յուան /135 միլիարդ դոլար/,ինչը 3 տոկոսով ավելին է 2017 թվականի համեմատ և համարվում է ռեկորդային համաշխարհային տնտեսության պատմության մեջ:

3 )2018 թվականին Չինաստանի կառավարությունը մշակեց մի շարք կանոնակարգեր արտասհմանյան ներդրումները  ավելացնելու ուղղությամբ և արտոնություններ շնորհեց արդյունաբերական 22 ոլորտներում ներդրում կատարելու համար:

2019 թվականին Չինստանը ևս կշարունակի արտասահմանյան ներդրումների համար բիզնես դաշտի բարելավումը: