ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 16 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Մարտի 15-ին կայացած ասուլիսը ընթացքում Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Կեցիանը հայտարարել է ԱԱՀ-ի և ապահովագրությունների տոկոսադրույքների իջեցման վերաբերյալ: Նա ասել է,որ ԱԱՀ-ն կիջնի ապրլի 1-ից, իսկ ապահովագրական տոկոսադրույքները մայիսի 1-ից:
Կառավարության տվյալների համաձայն այս որոշումը շուրջ 298 միլիարդ դոլարով կթեթեվացնի հարկային բեռը:
ԱԱՀ-ն արտադրական տնտեսվարողների համար կնվազի 3 տոկոսով՝ դառնալով 13 տոկոս, տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտում կիջնի մինչև 10 տոկոս,իսկ շինարարության,ծառայությունների մատուցման ,առողջապահության ոլորտներում մինչև 9 տոկոս:
Վարչապետը այս որոշումը որակել է որպես տնտեսական ճնշումների նվազեցում: