ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 22 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Սինխուա լրատվական գործակալությունը տեղեկացնում է,որ ,մարտի 21-ին ՉԺՀ ֆինանսների նախարարը հայտնել է բազային թոշակների ավելացման մասին: Նախարարը նշել է,որ սա արվում է տարեցներին ավելի երջանիկ և անհոգ կյանքով ապահովելու համար:
Ըստ ֆինանսների նախարարության տվյալների, ձեռնարկություններում, պետական հիմնարներում աշխատող և անհատ ձեռներեց հանդիսացող թոշակառուների թոշակը կավելանա 5%-ով: Թոշակների բարձրացումը կատարվում է 15-րդ տարին անընդմեջ : 2019 թվականին կբարձրացվի 118 միլիոն մարդու թոշակ:
Սիխուան հայտնում է նաև, որ համաձայն պաշտոնական տեղեկատվության 2005-ից 2017 թվականների ընթացքում աշխատող թոշակառուների թոշակը 640 յուանից աճել է մինչև 2400 յուան/350 դոլար/,իսկ այս տարի կաճի ևս 5 %-ով:
Պետք է նշել որ Չինաստանում չաշխատող կամ խնամքի տակ գնտնվող և ծերունական թոշակ ստացող քաղաքացիները օգտվում են տարբեր սոցիալական փաթեթներից: